|
|
‹‹Բարի երթ›› ավտոդպրոցում անց ենք կացնում A B C D E կարգերի տրանսպորտային միջոցների վարման հմտությունների ու տեսական գիտելիքների ուսուցման դասընթացներ:
Մեր նպատակն է սովորեցնել ճանապարհային երթևեկության կանոնները, անվտանգ երթևեկության հիմունքները և ավտոմոբիլների անվտանգ գործնական վարումը, ինչպես Երևանի, այնպես էլ՝ հանրապետության ողջ տարածքի ցանկացած դիմորդի:
Հաշվի առնելով ճանապարհային երթևեկության պայմանները, տրանսպորտային ինտենսիվ երթևեկության հոսքերը՝ ուսուցումը կազմակերպվում է ժամանակակից ինտերակտիվ տեխնիկական միջոցներով: Ուսուցումը հագեցված է համակարգչային ծրագրերով, թեստերով և վարժություններով:
|
|
|
Արագաչափերն ու տեսախցիկները գործարկվել են
|
|
Հայաստանի Հանրապետության ոստի- կանությունը իրազեկում է, որ Երևան քաղաքում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվել են:
|
 |
|
|
|
‹‹Բարի երթ›› ավտոդպրոցն առաջարկում է`
|
Տեսական գիտելիքների դասընթացներ
Տեսական ուսուցման կուրսը արժե 30.000 ՀՀ դրամ:
Վճարումը կատարելուց հետո դիմորդին թույլատրվում է մասնակցելու ցերեկային և երեկոյան դասընթացներին:
Գործնական դասընթացներ
Ավտոմեքենայի վարման մեկ ժամի արժեքը մեխանիկական փոխանցումատուփով մեքենայի դեպքում՝ 3500դրամ, ավտոմատ փոխանցումատուփով մեքենայի դեպքում՝ 4000դրամ:
|
 |
|
|
|
Ուզու՞մ եք վարորդական իրավունք:
|
|
Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար անհրաժեշտ է հանձնել 2 քննություն` տեսական և գործնական:
Տեսական քննությունը ստուգում է ճանապարհային կանոնների ու նշանների իմացությունը: Այն անց է կացվում թեսթային տարբերակով: Թեսթը բաղկացած է 10 հարցից:
|
 |
|